100 մլն դոլար. Շրի Լանկայում տղամարդու ետնաբակում շափյուղայի ահռելի կլաստեր է հայտնաբերվել
Շրի Լանկայում բնակվող տղամարդը «ջեքփոթ» է շահել, երբ տան ետնաբակում 100 մլն դոլար արժողությամբ շափյուղայի կլաստեր է հայտնաբերվել, գրում է Luxury Launches-ը:
Գանձը հայտնաբերել են բանվորները, որոնք ջրհոր էի փորում տեղանքում:
Կլաստերը կշռում է 510 կգ կամ 2,5 մլն կարատ: Այն հայտնաբերվել է Գամաջ ազգանունով տղամարդու ետնաբակում: Մի քանի ամիս կլաստերը կեղտից մաքրելուց հետո այժմ մասնագետները պետք է որոշեն` կլաստերի քարերից քանիսին են բարձրորակ:
Չի բացառվում, որ կլաստերը կարող է իր տեսակի մեջ ամենամեծը լինել աշխարհում: Ըստ մասնագետների` այն կարող է ձևավորված լինել 400 մլն տարի առաջ:
Հատկանշական է, որ հայտնագործությունն արվել է Ռատնապուրայում, ինչը թարգմանաբար նշանակում է «թանկարժեք քարերի քաղաք» և ունի բարձրորակ քարերի արտադրության պատմություն:










