Վրաստանում 1 օրում կորոնավիրուսով է վարակվել ևս 3196 մարդ

19:47 • 31.07.21

Վրաստանում հուլիսի 28-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3196 նոր դեպք:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 419 534 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1147 պացիենտ: Երկրում վարակից մահացել է 27 մարդ, ընդհանուր մահերի թիվը 5820 է:

Վրաստանում 1 օրում կորոնավիրուսով է վարակվել ևս 3196 մարդ