Փրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացիներին և խափանված մոտորանավակը

18:07 • 14.08.21

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 14-ին, ժամը 13:58-ին տեղեկություն է ստացվել, որ Շորժա գյուղի «Արծիվ» լողափում հերթապահություն իրականացնող փրկարարները ափից մոտ 800 մ հեռավորության վրա նկատել են չշարժվող մոտորանավակ: 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Պարզվել է, որ մոտորանավակը խափանվել է։

Փրկարարներն ափ են դուրս բերել խափանված մոտորանավակը և 4 քաղաքացու: Քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում:

Փրկարարներն ափ են դուրս բերել քաղաքացիներին և խափանված մոտորանավակը