Տիկի՛ն Վարդապետյան, Ձեզ ընտրելու եմ, որովհետև  ոչ միայն պրոֆեսիոնալ եք, այլ նաև, որ կին եք․ Վիլեն Գաբրիելյանը՝ գլխավոր դատախազի թեկնածուին

14:47 • 29.06.22

Հայաստանում գործող համակարգերում ներսից մարդ նշանակելը 2018թ-ի հեղափոխությունից հետո ոչ նպատակահարմար է։ Այս մասին ԱԺ-ում գլխավոր դատախազի ընտրության ժամանակ իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

«Կարծում եմ տվյալ համակագրերը կարող են արդյունավետ աշխատեցնել  և բարեփոխումների բերել միայն այն մարդիկ, որոնք համակարգից դուրս են, որոնք իհարկե մասնագետ են, պրոֆեսիոնալ են, ունեն պատկերացումներ և տեսլական այդ համակարգերի վերաբերյալ»,- ասաց նա։

Գաբրիելյանը նշեց, որ շատ կարևոր է համակարգին կողքից նայելու ունակություն ունենալ։

«Երբ դու համակարգի մեջ ես, տարիների ընթացքում դու լճանում ես, և կարծրատիպերը այդպես են ձևավորվում։ Ես տիկին Վարդապետյանին ընտրելու եմ միայն այն բանի համար, որ նա պրոֆեսիոնալ է, իր մարդկային որակների համար, բայց նաև, կներեք պետք է ասեմ, տիկին Վարդապետյան, հենց նրա համար, որովհետև Դուք կին եք։ Ես խորապես համոզմունք ունեմ, որ ՀՀ-ում կանայք ավելի շատ ոչ կոմպրոմիսային են, քան տղամարդիկ։ Դա իմ կարծիքն է, գուցե նաև սուբյեկտիվ»,- ասաց պատգամավորը։