Կրեմլը մեկնաբանել է Ջոնսոնի այն հայտարարությունը, որ «Պուտինը պատերազմ չէր սկսի Ուկրաինայում, եթե կին լիներ»

12:29 • 29.06.22

Կրեմլը հեգնանքով է արձագանքել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի այն հայտարարությանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմ չէր սկսի Ուկրաինայում, եթե կին լիներ։

«Ծերուկ Ֆրոյդն կենդանության օրոք կերազեր հետազոտությունների նման օբյեկտի մասին», - ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Ջոնսոնի խոսքերը։

Հիշեցնենք, որ Ջոնսոնը ZDF-ին տված հարցազրույցումասել էր հետևյալը.«Եթե Պուտինը կին լիներ, ես պարզապես չեմ կարծում, որ նա նման պատերազմ սկսեր»:

Նրա կարծիքով՝ կռիվը «թունավոր առնականության» արդյունք է։ Այս կապակցությամբ վարչապետը կոչ է արել, որ ավելի շատ կանայք զբաղեցնեն ղեկավար պաշտոններ։