Եթե Պուտինը կին լիներ, Ուկրաինայում նման պատերազմ չէր սկսի. Ջոնսոն
Եթե Ռուսաստանը կին նախագահ ունենար, նա պատերազմ չէր սկսի Ուկրաինայում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նրա խոսքերը հնչել են ZDF-ին տված հարցազրույցում։
«Եթե Պուտինը կին լիներ, ես պարզապես չեմ կարծում, որ նա նման պատերազմ սկսեր»,- ասել է Ջոնսոնը:
Նրա կարծիքով՝ կռիվը «թունավոր առնականության» արդյունք է։ Այս կապակցությամբ վարչապետը կոչ է արել, որ ավելի շատ կանայք զբաղեցնեն ղեկավար պաշտոններ։










