Մենք կաջակցենք Ուկրաինային մինչև չհամոզվենք, որ նրանք պարտություն չեն կրի. Բայդեն

08:13 • 01.07.22

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կաջակցեն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի, գրում է The Guardian-ը։

«Մենք կաջակցենք Ուկրաինային, և բոլոր դաշնակիցները ևս կաջակցեն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի, մինչև չհամոզվենք, որ նրանք պարտություն չեն կրի», - ասել է Բայդենը Մադրիդում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ արևմտյան երկրների բնակիչները ստիպված են լինելու ավելի շատ վճարել բենզինի համար, քանի որ Ուկրաինայում ռազմական գործողությունն ազդում է գների վրա։

«Մարդիկ ստիպված կլինեն սպասել այնքան, որքան կպահանջվի: Ռուսաստանը, փաստացի, չի կարող հաղթել Ուկրաինային», - հավելել է Բայդենը։