Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով ևս մեկ կին է մահացել

17:50 • 03.07.22

Եգիպտոսի Շրջակա միջավայր նախարարությունը հաղորդել է Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով ևս մեկ կնոջ մահվան մասին․ տեղեկացնում է ռուսական ՌԻԱ գործակալությունը։

«Շրջակա միջավայրի նախարար Յասմին Ֆուադը  Հուրգադայի Սահլ Հաշիշ հանգստավայրում երկու կանանց վրա շնաձկան հարձակվելու դեպքից անմիջապես հետո հանձնարարել է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ՝ դեպքը քննելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Միջադեպից հետո սա Եգիպտոսի կառավարության առաջին պաշտոնական արձագանքն է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 1-ին շնաձուկը մի կնոջ ձեռքն ու ոտքն է կծել։ Ցավի շոկից տուժածը շտապօգնության մեքենայում մահացել է։ Հայտնի է, որ մահացածն Ավստրիայի քաղաքացի է, որը մշտապես բնակվում է Եգիպտոսում։

Տեղի իշխանությունները երեք օրով արգելել են լողալը, ձկնորսությունն ու դայվինգը Սահլ Հաշիշից մինչև Մակադի Բեյ ընկած հատվածում։