Իտալացի տաքսիստները 48 ժամով համազգային գործադուլ են հայտարարել

16:39 • 05.07.22

Իտալացի տաքսիստները 48 ժամով համազգային գործադուլ են հայտարարել։ Այն, որ Իտալիան երկու օր մնացել է առանց տաքսիի, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Գործակալությունը դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել Telegram-ի իր ալիքում։

Հռոմում տաքսու վարորդների հանրահավաքին մասնակցել է մի քանի հարյուր վարորդ ամբողջ Իտալիայից։ Կադրերում երևում է, որ տաքսու վարորդները եկել են ազգային դրոշներով ու պաստառներով։

Գործակալության տվյալներով՝ տաքսու վարորդները բողոքել են մրցակցության մասին հրամանագրի դեմ, որը ենթադրում է ոլորտի ազատականացում, այդ թվում՝ մասնավոր ուղևորափոխադրումներ կազմակերպելով հատուկ առցանց հավելվածների միջոցով։ Ցույցը կազմակերպած ոլորտի արհմիության ներկայացուցիչներն ասել են, որ այս որոշումը կհանգեցնի ծառայությունների որակի վատթարացման՝ դրանց արժեքի նվազման պատճառով։