Իրանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել են օտարերկրյա դիվանագետներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը

11:10 • 07.07.22

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնաբերել և ձերբակալել է Թեհրանում օտարերկրյա դեսպանատներում աշխատող մի շարք դիվանագետների՝ լրտեսության մեղադրանքով: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության հրապարակած տեղեկության համաձայն՝ ձերբակալվածները ներգրավված են եղել լրտեսական գործունեության մեջ, ներառյալ երկրի արգելված տարածքներում հողի նմուշառումը։

Ձերբակալվածների թվում է Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը, որն իր ընտանիքի հետ զբոսաշրջության նպատակով այցելել է Շահդադ անապատ, սակայն, ինչպես երևում է կադրերից, նա այդ տարածքում հողի նմուշառում է կատարել։

Միաժամանակ Young Journalists Club պորտալը նշում է, որ բերման է ենթարկվել նաև Ավստրիայի դեսպանատան ներկայացուցչի կինը։ Նա նաև մեղադրվում է լրտեսության համար։

Iran International English on Twitter: "#BREAKING IRGC Intelligence  Organization says it's identified and arrested a number of foreign diplomats  including the deputy ambassador of UK for “taking samples from the Iranian  soil