Իլոն Մասկը որոշել է խզել Twitter-ի գնման գործարքը, սակայն ընկերությունում մտադիր են ստիպել նրան գնել սոցցանցը

11:42 • 09.07.22

Ամերիկացի գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր ու գործադիր տնօրեն Իլոն Մասկը Twitter ընկերությանը հայտնել սոցցանցը գնելու գործարքը խզելու իր մտադրության մասին։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ասվում է Մասկի ներկայացուցչի՝ ընկերությանն ուղղված նամակում։

Փաստաթղթում նշված է, որ Մասկն օգտագործում է «միաձուլման պայմանագիրը խզելու և դրանով նախատեսվող գործարքից հրաժարվելու» իր իրավունքը։ Նշվում է նաև, որ նամակը պաշտոնական ծանուցում է հանդիսանում։

Այժմ Մասկը կարող է ստիպված լինել Twitter-ին 1 միլիարդ դոլարի չափով փոխհատուցում վճարել։

Twitter-ի տնօրենների խորհրդի նախագահ Բրեթ Թեյլորն իր հերթին հայտնել է, որ ընկերությունը մտադիր է դատական հայց ներկայացնել Մասկի դեմ։ 

«Twitter-ի ղեկավարությունը մտադիր է ավարտին հասցնել գործարքը պարոն Մասկի հետ համաձայնեցված գնով ու պայմաններով և նախատեսում է դատարան դիմել միաձուլման համաձայնագրի պահպանումն ապահովելու համար», - գրել է Թեյլորը թվիթերյան իր միկրոբլոգում։

Այս կերպ ընկերությունը մտադիր է այնուամենայնիվ վաճառել Twitter-ը՝ չնայած Իլոն Մասկի մերժմանը։