Գրավել են նախագահի տունը, նստավայրը․ Շրի Լանկայում բողոքի ակցիաները՝ լուսանկարներով
Շրի Լանկայում քաղաքական իրավիճակը շարունակումէ լարված մնալ։ Առաջատար լրատվամիջոցների գլխավոր լուրերի թվում Հնդկաստանից դեպի հարավ՝ Հնդկական օվկիանոսում գտնվող Շրի Լանկայում տեղի ունեցող իրադարձություններն են: Tert.am-ը միջազգային առաջատար լրատվամիջոցներից ներկայացնում է Շրի Լանկայում տեղի ունեցող իրադարձությունները լուսանկարներով։
Նշենք, որ Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում տասնյակ հազարավոր ցուցարարներ գրավել են նախագահի նստավայրը, երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Կոլոմբոյում սկսվել է քաղաքական կուսակցությունների ղեկավարների խորհրդակցությունը խորհրդարանի խոսնակի նախագահությամբ, որոնք որոշում են կայացրել նախագահի հրաժարականի մասին։ Լրատվամիջոցները նաև փոխանցում են, որ նախագահի գտնվելու վայրը հայտնի չէ:




















