Արենի և Եղեգիս համայնքներում ավագանիների հերթական ընտրություններ են նշանակվել
Արենի և Եղեգիս համայնքներում ավագանիների հերթական ընտրություններ են նշանակվել։ Այս մասին որոշումը ստորագրել է Գեղարքունիքի մարզպետ Արարատ Գրիգորյանը հուլիսի 6-ին:
«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի և Եղեգիս համայնքներում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունները նշանակել 2022 թվականի սեպտեմբերի 25-ին։
Նորընտիր ավագանու կողմից լիազորությունների ստանձման ժամկետները սահմանել 2022 թվականի նոյեմբորի 14-ը»,- ասված է որոշման մեջ։










