Ֆրանսիան կոչ է արել պատրաստվել Ռուսաստանից գազամատակարարման դադարեցմանը
Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը, հայտարարել է ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Կարծում եմ, որ ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցումը իրական է, և մենք պետք է պատրաստվենք նման սցենարի»,- ասել է նախարարը։
Նա հավելել է, որ անպատասխանատու է համարում իրադարձությունների նման զարգացում չկանխատեսելը:
Ըստ նրա՝ առաջին հերթին կառավարությունը դիտարկում է տնային տնտեսությունների և ձեռնարկությունների կողմից գազի սպառման կրճատման հարցը, այնուհետ՝ ենթակառուցվածքների կառուցումն ու վերագազիֆիկացումը:
Ֆրանսիայի իշխանությունները խոստովանում են նաև, որ որոշ ընկերություններ ստիպված կլինեն կրճատել արտադրությունը՝ էներգիա խնայելու համար։










