100 տարեկանում մահացել է Մեքսիկայի նախկին նախագահ Լուիս Էչևերիան
100 տարեկանում մահացել է Մեքսիկայի նախկին նախագահ Լուիս Էչևերիան, որը ստանձնել է պաշտոնը 1970 թվականին՝ առաջնորդելով այլախոհների դեմ այսպես կոչված «կեղտոտ պատերազմի» վեց տարիները:
Ինչպես գրում է The Guardian-ը, 2006-ին նա մեղադրվել է ցեղասպանության համար և երեք տարի անցկացրել տնային կալանքի տակ:
Էչևերիան հիշվել է ռոք երաժշտության դեմ ունեցած իր պայքարով։ 1971 թվականին 300 000 հոգանոց փառատոնից հետո, որտեղ երաժիշտները քննադատել են կառավարությանը, նախագահը արգելել է ռադիոյով ռոք հեռարձակել և նման համերգներ անցկացնել ակումբներում և մեծ բեմերում: Նախագահի պաշտոնից նրա հեռանալով՝ արգելքները հանվել են։










