Արթուր Իսպիրյանը դիմել է ոստիկանություն` ավտովերանորոգման կետում մեքենայի մասն են գողացել․ Shamshyan.com
Երևանի բնակիչ, 60-ամյա Արթուր Իսպիրյանի դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 2021-ի դեկտեմբերի 9-ից մինչև այս տարվա հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում իր Toyota մակնիշի ավտոմեքենան վերանորոգելու համար տվել է Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցում գտնվող ավտովերանորոգման կետին, սակայն, ըստ նրա, աշխատակից Համլետ Ս-ն ավտոմեքենայի վրայից գողացել է չեզոքացուցիչը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Համլետ Ս-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Ա. Իսպիրյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Հանրային ռադիոյի արխիվի տնօրեն։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










