Տավուշի մարզում նորածին է մահացել․ Shamshyan.com

11:47 • 11.07.22

 Տավուշի մարզում նորածին է մահացել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  «Իջևան» բժշկական կենտրոնում Տավուշի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արմինե Է-ն տղա է ունեցել, որից հետո երեխան մահացել է։ Իրավապահներին բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժնի վարիչ Վարդուհի Վարդապետյանը հաստատել է, որ իրենց մոտ տեղափոխված արյունահոսությամբ 27 շաբաթական հղի կինը ծննդաբերել է նորածնին, որը մահացել է։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։