ԱՄՆ-ն երկու շաբաթվա ընթացքում 3 միլիարդ դոլար է տրամադրել Ուկրաինային. վարչապետ
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինան երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ից երեք միլիարդ դոլար է ստացել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Շմիգալի՝ սոցցանցերում արված հայտարարությանը հղումով։
«Համաշխարհային բանկի տրաստային հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից 1,7 միլիարդ դոլարի դրամաշնորհ է ուղղվել Ուկրաինայի բյուջե», - ասված է Ուկրաինայի վարչապետի հայտարարության մեջ։
Նա նաև հավելել է, որ սա ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված երկրորդ դրամաշնորհն է վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներից ստացած օգնության հանրագումարը կազմել է 3 միլիարդ դոլար։










