Հյուսիսային Կորեան ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը

19:49 • 13.07.22

Հյուսիսային Կորեան ճանաչել է ԴԺՀ-ն։ Տեղեկությունը թելեգրամյան իր ալիքում հայտնել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և նրա պետականության միջազգային կարգավիճակը շարունակում է ամրապնդվել։ Սա մեր դիվանագիտության հերթական հաղթանակն է»,- գրել է նա:

ԴԺՀ-ի ներկայացուցչությունը հայտնել է, որ ՌԴ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Սին Խոն Չխոլը ԴԺՀ-ի ճանաչման մասին փաստաթուղթը փոխանցել է Ռուսաստանում Դոնեցկի ներկայացուցիչ Օլգա Մակեևային։

Հյուսիսային Կորեայի դեսպանությունը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հաստատել է, որ ճանաչել են ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի անկախությունը: