Ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի որոշ հատվածներ ականապատված են. Shamshyan.com

19:55 • 13.07.22

Քիչ առաջ ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ  կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոններ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի որոշ հատվածներ ականապատել են:

Օդանավակայան են ժամանում  «Զվարթնոց»  օդանավակայանի ոստիկանության բաժնի ծառայողները, պարեկային  ոստիկանության Երևանի գնդի և ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Արդեն ժամանել են ԱԻՆ ՓԾ 1 մարտական հաշվարկ, ԱԻՆ-ի ինժեներական ջոկատն ու կինոլոգիական խումբը: