Հնդկաստանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

20:08 • 14.07.22

Հնդկաստանում՝ Կերալա նահանգում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  Hindustan Times-ը:

Վարակված տղամարդը 4 օր առաջ է Կերալա վերադարձել Արաբական Միացյալ Էմիրություններից: Կերալայի առողջապահության նախարարը հայտնել է, որ տղամարդը հոսպիտալացվել է՝ վիրուսի ախտանշանների ի հայտ գալուց հետո:

Կապիկի ծաղիկի դեպքեր արդեն գրանցվել են եվրոպական մի շարք երկրներում և ԱՄՆ-ում։