Դատարանի դահլիճում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ուշաթափվեց

15:36 • 15.07.22

Երևանի աընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ. նա կորցրեց գիտակցությունը՝ թեքվելով և ընկնելով աթոռից: 

Նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքի ժամանակ նա նստած տեղից թեքվեց ու ընկավ աթոռին: Դատարանի դահլիճում խառնաշփոթ առաջացավ: Ներկաները նախ օգնություն ցուցաբերեցին Գրիգորյանին, սակայն այդտեղ նրան ուշքի բերլ չհաջողվեց, տեղափոխեցինհարևան սենյակ, մինչև շտապ օգնությունը կմոտենա:

Հիշեցնենք, որ Համաձայն քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ նախնական դատալսումների ընթացքում, ի թիվս այլոց, քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։ Արմեն Գրիգորյանը պահվում է անազատության մեջ մայիսի 17-ից: