Վաղը Թբիլիսիում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը

18:26 • 15.07.22

Վաղը Թբիլիսիում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։