Ես ինձ որպես բժիշկ օգնեցի, Արմեն Գրիգորյանն ավելի էմոցիոնալ էր, կոտրվեց, բայց ես այսօր նրան խոստացա, որ մեր գործը շարունակելու եմ. Արմեն Չարչյան

20:39 • 17.07.22

Կալանքի մեջ գտնվելու ժամանամ ես էլ էի այդ եզրին, բայց ես որպես բժիշկ կարողացա ինձ ինչ-որ տեղ օգնել, Արմեն Գրիգորյանն ավելի էմոցիոնալ էր, քան ես, ավելի կատերգորիկ էր, քան ես և կոտրվեց, բայց ես այսօր նրան խոստացա, որ մեր գործը շարունակելու եմ։ Այս մասին այօսր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստաի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց բժիշկ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը։

Նա ասաց, որ սահմռկեցուցիչ է տեսնել մարդու մահը ուղիղ եթերում: Նա ասաց, որ Արմեն Գրիգորյանն իր ուսանողական ընկերներից էր,իրենք  համալսարանում միասին նաև աշխատել են․«Նա այն եզակի մարդկանցից էր, որին թույլատրված էր ինձ ասել Չարչ, դա իմ ուսանողական մականունն էր, ես էլ իրեն Կյաժ էի ասում»։

Չարչյանի խոսքով՝ իրենց երկուսին էլ դրել են մամլիչի տակ․«Իշխանությունը, կառավարությունը, ողորմելի անձինք մեզ դրել էին մամլիչի տակ»։

Հիշեցնենք, որ հուլիսի 15–ին դատարանում մահացել է կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։