Հունաստանի հյուսիսում ուկրաինական բեռնատար ինքնաթիռ է կործանվել․ վթարից առաջ օդաչուն հայտնել է խնդրի մասին

17:21 • 17.07.22

Հունաստանի հյուսիսում Ան-12 ուկրաինական բեռնատար ինքնաթիռ է կործանվել։ Անձնակազմի ութ անդամները մահացել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ինքնաթիռը կործանվել է շաբաթ երեկոյան՝ մոտավորապես 22.45-ին: Վթարից առաջ օդաչուն հայտնել է շարժիչի խափանման մասին և ստացել Կավալայի օդանավակայանում վթարային վայրէջքի թույլտվություն։ Ականատեսների խոսքով՝ այրվող ինքնաթիռն ընկել է եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Սերբիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ սերբական Նիշ քաղաքից Բանգլադեշ թռչող ինքնաթիռը երկրի 11,5 տոննա պաշտպանական արտադրանք էր տեղափոխում, անձնակազմի բոլոր 8 անդամները զոհվել են: