Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի, 5 օրվա եղանակային կանխատեսումները

14:20 • 17.07.22

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 17-21-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
 

Հանրապետության տարածքում` հուլիսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով:

Երևան քաղաքում՝՝ հուլիսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: