Բրիտանացի պատգամավորները անոմալ շոգի պատճառով կփոխեն դրես-կոդը
Երկրում տիրող շոգի ֆոնին՝ բրիտանացի պատգամավորներին թույլատրել են չկրել բաճկոններ և փողկապներ խորհրդարանում, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:
«Այսպիսով, քանի դեռ շոգը շարունակում է մնալ անսովոր մակարդակի վրա այս շաբաթվա ընթացքում, ես դեմ չեմ, որ անդամները (խորհրդարանի) դահլիճում բաճկոններ և փողկապներ չկրեն, եթե այդպես են ցանկանում», - ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Լինդսի Հոյլը:
Հոյլը հավելել է, որ երբ խորհրդարանը աշնանը վերսկսի իր աշխատանքը, բոլոր անդամները պետք է վերադառնան պաշտոնական դրես-կոդի:
Նշենք, որ երկուշաբթի և երեքշաբթի Մեծ Բրիտանիայում ռեկորդային շոգ է սպասվում, ինչի կապակցությամբ ուրբաթ օրը՝ հուլիսի 15-ին, երկիրը պատմության մեջ առաջին անգամ հայտարարվել է տագնապի «կարմիր» մակարդակ։










