Երբ 25 տարի Իջևանի հարս ես լինում, ի վերջո ինքդ լոլիկ, պղպեղ և այլ բարիքներ ես աճեցնում՝ անգամ Երևանի կենտրոնում. Աննա Հակոբյանն իր աճեցրած բանջարեղենի լուսանկարներն է հրապարակել
14:47 • 18.07.22
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր աճեցրած լոլիկի և պղպեղի լուսանկարները:
«Իմ աճեցրած լոլիկներն են։ Երբ 25 տարի Իջեւանի հարս ես լինում, ի վերջո ինքդ լոլիկ, պղպեղ եւ այլ բարիքներ ես աճեցնում՝ անգամ Երեւանի կենտրոնում:
Այսօր մեր պատշգամբում բերքահավաք էր»,- լուսանկարներին կից գրել է Հակոբյանը:




Placeholder










