Սեզոնային փրկիչները. շոգին հայրենիք փրկել չի լինում. Տարոն Չախոյանը՝ Իշխան Սաղաթելյանի՝ հանրահավաքի օրը փոխելու մասին հայտարարության վերաբերյալ
Շոգին հայրենիք փրկել չի լինում, Իշխան Սաղաթելյանը ստիպված հետաձգեց սեզոնային ընդդիմության հանրահավաքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Ձմեռը ցուրտ է, ամառը շոգ է, գարնանն ու աշնանն էլ անձրևներն են խանգարում։
Թվում է, թե Հայաստանի բնակլիմայական պայմանները ընդդիմության օգտին չեն, բայց ընդհակառակը՝ ամեն անգամ եղանակը պատճառաբանելով փորձում են քողարկել իրենց ձախողումը։
Սեզոնային փրկիչները»,- գրել է Չախոյանը։
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ պայմանավորված եղանակային պայմաններով`նախատեսված հանրահավաքի օրը և ժամը փոխում են։










