Շրի Լանկայի նախագահական ընտրություններին մասնակցելու է երեք թեկնածու

12:14 • 19.07.22

Չորեքշաբթի՝ հուլիսի 20-ին Շրի Լանկայում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու է երեք թեկնածու։ Ընտրություններն իրականցավելու են խորհրդարանական քվեարկության միջոցով, հաղորդում է Adaderana լրատվական պորտալը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ իշխող կոալիցիայից  նախագահական ընտրություններին մացնակցելու ցանկություն է հայտնել երկրի գործող վարչապետ և նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռանիլ Վիկրեմեսինգհեն, գլխավոր ըննդիմադիր դաշինքից՝ նախորդ վարչակազմի ժամանակ զանգվածային հաղորդակցությունների նախագահի պաշտոնը զբաղեցնող, իսկ այժմ պատգամավոր Դալաս Ալահապերուման, իսկ ընդդիմադիր մարքսիստական-լենինիստական Ժողովրդի ազգային իշխանություն դաշինքի նախագահ Անուրա Կումարա Դիսանաքկեն։