ԱՄՆ ռազմածովային նավատորմի էսկադրային ականակիր-հրթիռակիրը ժամանել է Ֆինլանդիա

20:25 • 19.07.22

Ամերիկյան USS Arleigh Burke էսկադրային ականակիր-հրթիռակիրը մուտք է գործել Ֆինլանդիայի մայրաքաղաքի նավահանգիստ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով  Ֆինլանդիայում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությանը։

«Բարի վերադարձ USS Arleigh Burke: ՆԱՏՕ-ի մեր ապագա դաշնակցի հետ համատեղ աշխատելու մեր հանձնառության ևս մեկ ցուցադրություն», - ասվում է հայտարարության մեջ: