«E-Teacher» ծառայությունը 2022թ. օգոստոսի 1-ից հասանելի չի լինելու նոր բաժանորդագրությունների համար. Վիվա-ՄՏՍ
Վիվա-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) տեղեկացնում է, որ 2022թ. օգոստոսի 1-ից «E-Teacher» ծառայությունը հասանելի չի լինելու նոր բաժանորդագրությունների համար: Այն բաժանորդները, որոնք 2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ կունենան ակտիվ բաժանորդագրություն, կշարունակեն օգտվել ծառայությունից մինչև բաժանորդագրության ավարտը:
2022թ. օգոստոսի 10-ից ծառայության մատուցումն ամբողջությամբ կդադարեցվի:










