Իսպանիայում ցլավազքի փառատոնի ժամանակ 3 հոգի մահացել է

20:23 • 21.07.22

Իսպանիայի արևելքում ցլավազքի փառատոնի ժամանակ ստացած վնասվածքներից 24 ժամում 3 տղամարդ է մահացել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները տևական ժամանակ բարձրաձայնում են՝ մարդկանց և կենդանիների համար վտանգների մասին: Նրանց խոսքով՝ վերջին 8 տարում տարածաշրջանում 20 մարդ է մահացել։

Մահացած 3 տղամարդիկ բոլորն էլ ծանր վնասվածքներ էին ստացել իրադարձությունների ժամանակ: