Թաիլանդում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Թաիլանդի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կապիկի ծաղիկի առաջին դեպքի մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Վարակակիրը նիգերիացի 27-ամյա քաղաքացի է՝ հարավային Փհուկետ կղզուց: Առողջապահության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա Օպաս Կարնկավինպոնգին տեղեկացրել է, որ տղամարդը, որը ճանապարհորդության պատմություն ունի, ասել է, որ հիվանդ է եղել մեկ շաբաթ:










