Եթե մենք գազը գնենք Ռուսաստանից, ապա անուղղակիորեն կֆինանսավորենք պատերազմը Ուկրաինայի դեմ. Դեյվիդ Մքալիսթերը՝ Բաքվի հետ էներգետիկ համաձայնագիր կնքելու մասին
Այս համաձայնագիրը վերաբերում է էներգետիկ ռեսուրսներին: Այս մասին լրագրողներին ասաց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ԵԽ-ն Բաքվի հետ էներգետիկ համաձայնագիր կնքեց, չէ՞ որ Ալիևը ռազմական հանցագործ է:
«Մարտահրավերը, որ բախվում ենք Եվրոպայում այն է, որ մենք ստիպված ենք արագորեն նվազեցնել գազի ներկրումները ՌԴ-ից, որովհետև ուզում ենք նվազ կախյալ լինել ռուսական գազից, ավելի քիչ վճարել, որովհետև եթե մենք գնենք այն Ռուսաստանից, ապա անուղղակիորեն ֆինանսավորում ենք Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ:
Այն հարցերը, որ դուք նշեցիք, էներգետիկ համագործակցության տիրույթից դուրս են»,- ասաց նա:










