2 գյուրզա, 3 սահնօձ, 1 իժ. հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերը տեղափոխվել են անվտանգ վայր
13:58 • 23.07.22
Հուլիսի 21-23-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան, Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 3 սահնօձ, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:
Placeholder










