ՄԱԿ-ում հայտարարել են Մյանմայում ակտիվիստների մահապատժին արձագանքելու անհրաժեշտության մասին

10:06 • 25.07.22

Մյանմացի չորս ակտիվիստների մահապատիժը պետք Է շրջադարձային պահ դառնա Մյանմայի հասարակական-քաղաքական ճգնաժամին միջազգային հանրակցության արձագանքի հարցում: Հուլիսի 25-ին այդ մասին հայտարարել Է Մյանմայում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Թոմ Էնդրյուսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ցնցված եմ այն լուրից, որ խորհրդարանի նախկին անդամ (Կո Պյու) Զեյ Տոն եւ վաղեմի ակտիվիստ Չժո Մին Յուն այսօր մահապատժի են ենթարկվել երկու այլ մարդկանց հետ: ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք Է հարգեն նրանց հիշատակը եւ այդ չարաբարո արարքն ընկալեն որպես շրջադայձային պահ այդ ճգնաժամի նկատմամբ համաշխարհային արձագանքի հարցում»,- գրել Է Էնդրյուսը Twitter-ում: Նրա խոսքով՝ այս իրավիճակում միջազգային անգործության ստատուս քվոն պետք Է վճռականորեն մերժվի»:

The Irrawaddy հրատարակությունը, հուլիսի 25-ին հայտնել Է, որ Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի նախկին պատգամավոր Կո Պյու Զեյ Տոն, ակտիվիստ Չժո Մին Յուն եւ եւս երկու մարդ մահապատժի են ենթակվել Մյանմայի զնվորականների կողմից՝ ահաբեկչության դեմ պայքարի օրենքին համապատասխան: Մահվան դատավճիռներն ի կատար են ածվել անցած հանգստյան օերին:

Կո Պյու Զեյ Տոն եւ Չժո Մին Յուն ձերբակալվել Էին 2021 թվականի վերջին եւ մահվան դատավճռի դատապարտվել հունվարին՝ Յանգոնում զնված դիմադրության գործողության կազմակերպման համար: 2021 թվականի փետրվարի 1-ին Մյանյայի զինվորականները հայտարարել են երկրում արտակարգ դրություն սահմանելու եւ երկրի ղեկավաության պաշտոնազրկության մասին: Բանակի ներկայացուցիչները հայտարարել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգկուն կեղծարարությունների մասին, որոնց արդյունքներով հաղթել Է Հանուն ժողովրդավարության ազգային լիգան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: