«Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում քննչական գործողություններ են իրականացվել

16:20 • 26.07.22

 

Քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության շենքում հատուկջոկատայինները վարույթային գործողություններ են իրականացնում: Քննչական կոմիտեից Tert.am-ին հայտնեցին, որ ընկերության շենքում իրականացվել են քննչական գործողություններ, որոնք այս պահին ավարտվել են։ Այլ մանրամասներ չհայտնեցին:

Իրականացվող գործողությունների ընթացքում դիմակավորված աշխատակիցները շենքից դուրս են բերել համակարգիչներ։

Նշենք, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը ճանապարհներին տեղադրված տեսախիցների և արագաչափերի միջոցով արձանագրում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։

Հիշեցնենք` հուլիսի 14-ին կայացած հերթական նիստում կառավարությունը որոշել էր, որ ՀՀ ոստիկանությունում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ կստեղծվի, որը կփոխարինի «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ–ին։