ԱՄՆ և Չինաստանի նախագահները հինգերորդ հեռախոսազրույցն են ունեցել

21:05 • 28.07.22

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը  հուլիսի 28-ին հինգերորդ հեռախոսազրույցն են ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է Reuters-ը:

Երկրների ղեկավարները խոսել են ավելի քան երկու ժամ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Չինաստանի կողմից Թայվան հնարավոր այցի կապակցությամբ մտահոգությունների առիթով:

Սպիտակ տնից հայտնել են, որ զանգը սկսվել է առավոտյան ժամը 8:33-ին և ավարտվել 10:50-ին: Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել էին, որ երկրների ղեկավարները կքննարկեն լայն օրակարգ: