Մոլդովայի խորհրդարանը 60 օրով երկարաձգել է արտակարգ դրությունը՝ Ուկրաինայում իրավիճակի հետ կապված

20:28 • 28.07.22

Մոլդովայի խորհրդարանը հուլիսի 28-ի նիստում հավանություն է տվել արտակարգ դրությունը 60 օրով երկարաձգելու նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն:

Մոլդովայի իշխանությունները արտակարգ դրություն են մտցրել փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այսպիսով` արտակարգ դրությունը կերկարաձգվի օգոստոսի 8-ից:

Խորհրդարանի նախագահը հայտնել է, որ երկարաձգելու որոշման նախագիծը հավանության է արժանացել՝ 52 պատգամավորի կողմ ձայնով: