Պայմանավորվել էինք, որ ինձ կթողնեն այցելել «Զվարթնոց»–ում պահվող Մասիս Աբրահամյանին, բայց անհասկանալի պատճառներով չի ապահովվում իմ մուտքը նրա մոտ. պաշտպան

16:32 • 01.08.22

ՄԻՊ հաստատության միջամտությամբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն առ այն, որ ինձ ժամը 16:00-ին կթույլատրվի այցելել «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում պահվող Մասիս Աբրահամյանին՝ նրան իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Հիմա եկել եմ,հասել եմ օդանավակայան, բայց անհասկանալի պատճառներով չի ապահովվում իմ մուտքը Մասիս Աբրահամյանի մոտ։

Փաստորեն, կոպտորեն խախտվում Մասիս Աբրահամյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը ևս»,- գրել է Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանի մուտքը ՀՀ արգելվել է: