ԱՄՆ-ում հարյուրավոր ռազմական ինքնաթիռների թռիչքն արգելվել է կատապուլտով դուրս նետվելու համար նախատեսված նստատեղերի անսարքության պատճառով

08:45 • 01.08.22

ԱՄՆ ռազմաօդային ուժերը դադարեցրել են մի քանի հարյուր ինքնաթիռների թռիչքները կատապուլտով դուրս նետվելու համար նախատեսված նստատեղերի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հաղորդում է 1945 պարբերականը։

Նշվում է , որ թռիչքի սահմանափակումները տարածվում են F/A-18 Hornet, F/A-18E/F Super Hornets, EA-18G Growler, T-45 Goshawk, F-5 Tiger II, T-38 Talon, T-6 Texan II և F-35A Lightning II կործանիչների վրա։ Հնարավոր թերությունների մասին հայտնել է նստատեղերն արտադրող բրիտանական Martin-Baker ընկերությունը, ինչից հետո ԱՄն ռազամաօդային ուժերը 90-օրյա ստուգումներ են սկսել։

19-րդ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Քրեյգ Ուիլսը հայտարարել է, որ ինքնաթիռները չեն վերադարձվի ծառայության, քանի դեռ մասնագետները չեն համոզվել, որ կատապուտով դուրս նետող նստատեղերը լիովին սարքին են։