Իրավիճակը Արցախում այս պահի դրությամբ համեմատաբար հանգիստ է. Դավիթ Բաբայան

15:35 • 02.08.22

Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումն ու քաղաքականությունը։ Պետք է հստակ հասկանալ, որ ինչպես Արցախում, այնպես էլ ամբողջ աշխարհում իրավիճակը բարդ է, եւ այս դեպքում պետք է պրոֆեսիոնալիզմ եւ հայրենասիրական մոտեցում ցուցաբերել։ Պետք է լինել զուսպ եւ առավելագույնս հեռու դեմագոգներից»,-ասել է Բաբայանը։