Կայացել է Շոյգու-Հասանով հեռախոսազրույց. քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր. ՌԴ ՊՆ

19:25 • 02.08.22

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։

Շոյգուն Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

«Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։