ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ սփյուռքահայերի՝ Հայաստան մուտք գործելու արգելքի (տեսանյութ)

11:08 • 03.08.22

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել ԱԳՆ-ի դիմաց՝ ընդդեմ սփյուռքահայերի՝ Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի:

«Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում սեպ խրելն անթույլատրելի է»,-նշվել է  իրազեկման հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան Խոսքը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան անդամ Սյունե Աբրահամյանի մասին է: