ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները իրավիճակի հետագա սրումը կանխելու համար. խաղաղապահ զորախմբի հրամանատար

19:23 • 04.08.22

Այսօր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։

Այս մասին հայտնում է Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի թելեգրամյան ալիքը։

Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Վոլկովը պարզաբանել է տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը, ինչպես նաև տեղեկացրել կատարված աշխատանքների մասին:

Վոլկովը վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները իրավիճակի հետագա սրումը կանխելու համար։