Բերձորի բնակիչները փակել են ճանապարհը` Բերձորը չհանձնելու պահանջով (տեսանյութ)
Բերձորի բնակիչներն ի նշան բնակավայրը օգոստոսի 25-ին Ադրբեջանին հանձնելու դեմ բողոքի ակցիա են կազմակերպել՝ փակելով ճանապարհը։
Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն։
Tert.am-ի հետ զրույցում Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանն էլ ասել էր, որ նույն որոշման մասին բերձորցիներին ևս Հայկ Խանումյանը հայտնել Է․«Ասել է,մինչև օգոստոսի 25–ը պետք է լքենք մեր տները, պետք է տարհանում սկսենք,հասկանանք ինչ է լինում»։










