Առինջի կամարի մոտ անհայտ անձինք մեքենայից կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ, ապա դիմել փախուստի․ shamshyan.com

10:02 • 06.08.22

Երեկ՝ օգոստոսի 5-ին, ժամը 22:45-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 80 ՏՏ 008 համարանիշի ավտոմեքենան Աճառյան փողոցով ընթանալիս Առինջի կամարի մոտ կրակոցներ է արձակել, ապա մտել է Առինջ գյուղ:

Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը, պարեկները հետապնդել են Toyota Land Cruiser-ը, ով մոտ 1-1,5 կմ փախնելով, այնուամենայնիվ չի կարողացել ճողոպրել: 

Պարեկները  կարողացել են  2 հոգու վնասազերծել, իսկ 2 կամ 3 հոգի էլ, որոնց թիվը ճշտվում է, դիմել են փախուստի: 

Աճառյան փողոցում հայտնաբերվել է ատրճանակից արձակված մոտ 14 հատ պարկուճ:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, բերման ենթարկվածների, փախուստի դիմած անձանց ինքնությունը  և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած անձանց և հանցագործության  գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։