Բրազիլիայում Գերմանիայի հյուպատոսը կասկածվում է ամուսնու սպանության համար

20:32 • 07.08.22

Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանությունը ձերբակալել է Գերմանիայի հյուպատոս Ուվե Հերբերտ Հանին։ Նա կասկածվում է ամուսնու՝ բելգիացի Վալտեր Անրի Մաքսիմիլիեն Բիոտի սպանության համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Metropoles հրատարակությանը։

Դիի հայտնաբերման պահին դիվանագետն ասել է, որ ամուսնու մահվան պատճառը կարող է լինել քնաբերների միաժամանակյա օգտագործումը մեծ քանակությամբ ալկոհոլի հետ։ Սակայն դատաբժիշկը մահացածի մարմնի վրա հայտնաբերել է բազմաթիվ վնասվածքներ և կապտուկներ։ Այսպիսով, նրա եզրակացության համաձայն՝ մահը կարող էր լինել գանգուղեղային վնասվածքի հետևանքով։

Բացի այդ, ինչպես պարզել է ոստիկանությունը, գերմանացի դիվանագետն մաքրուհուն խնդրել է կարգի բերել բնակարանը։ Կինը ոստիկաններին հայտնել է, որ տանը արյան հետքեր է հայտնաբերել։

Բրազիլիայի ոստիկանությունը ձերբակալել է Գերմանիայի հյուպատոսին, որը կասկածվում է ամուսնուն սպանելու, իսկ հետո հանցագործությունը կոծկելու փորձի համար:

Ոստիկանության տվյալներով՝  Հանը հայտնել է իշխանություններին, որ իր ամուսինը ուրբաթ երեկոյան վատացել է, ընկել և հարվածել է գլուխը: Սակայն, ըստ ոստիկանության, ապացույցները վկայում են Բիոտի ծեծի մասին։