Զորամասի կրակային դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել․ ՊՆ
17:36 • 10.08.22
Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Է․ Ղ․-ի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Placeholder










